«Բավարիայի» խորհրդի նախագահ Օլիվեր Կահնը հաստատել է, որ հանդիպել է Մինո Ռայոլայի հետ, որը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալն է։
«Այո, հանդիպել եմ Ռայոլայի հետ։ Ես եղել եմ Մոնակոյում։ Լրիվ նորմալ է որոշ խաղացողների գործակալներին հանդիպելն ու զրուցելը։
Հոլա՞նդը։ Ես չեմ սիրում խոսել այն խաղացողների մասին, որոնք այլ ակումբներում են հանդես գալիս։ Հոլանդը Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող է»,- Կահնի խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ն։
























































