«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը մերժել է «Արսենալ» տեղափոխվելու առաջարկը։ Այս տեղեկությունը հաղորդում է իտալական մամուլը։
Ըստ աղբյուրի՝ Ֆաբիան Ռուիսը ցանկանում է հաջորդ ամառ հեռանալ «Նապոլից»։ Սակայն նա հետաքրքրված է ոչ թե «Արսենալ» տեղափոխությամբ, այլ ՊՍԺ կամ «Ռեալ», որոնք նույնպես հետաքրքրված են նրա ծառայություններով։
Հավելենք, որ Ֆաբիան Ռուիսի պայմանագիրը Նապոլիի հետ հաշվարկված է մինչև 2023 թվականի ամառ։