«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը փետրվարի սկզբին ծնկի վիրահատությունից հետո վերադարձել է մարզումներին։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հաստատել է, որ դարպասապահը չի կարողանա մասնակցել Բունդեսլիգայի հաջորդ տուրի՝ «Բայերի» դեմ հանդիպմանը։
Այնուամենայնիվ, կա հավանականություն, որ Նոյերը կմասնակցի Չեմպիոնների լիգայի «Զալցբուրգի» դեմ պատասխան հանդիպմանը:
























































