Ա Սերիայի 28-րդ տուրում «Ինտերը» ընդունել էր «Սալերնիտանային» ու 5 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Միլանցիների կազմում 22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Լաուտարո Մարտինեսը, իսկ 40-րդ րոպեին կրկնապատկեց այն։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 56-րդ րոպեին, Լաուտարոն արդեն հեթ-տրիկ ձևակերպեց։ 62-րդ րոպեին թիմի 4-րդ գնդակը խփեց Էդին Ջեկոն, իսկ երկու րոպե անց դուբլի հեղինակ դարձավ։
Այս խաղից հետո «Ինտերը» 58 միավորով գլխավորեց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Սալերնիտանան» 15 միավորով վերջին տեղում է։
























































