Եվրոպական Սուպերլիգան պաշտոնապես լքել է միայն «Ինտերը»։ Ակումբի ղեկավարության ստորագրած պայմանագրում հատուկ պայմաններ են սահմանված եղել՝ մրցաշարը լքելու համար։
«Ինտերը» Սուպերլիգայի 12 հիմնադիր ակումբներից միակն է, որ ունի նման հնարավորություն։ Դա գրանցվել է ակումբի ֆինանսական անկայուն վիճակի և ակումբի հնարավոր վաճառքի պատճառով, գրում են Cope-ը և As-ը։
Ոչ միայն «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը», այլ բոլոր մյուս ակումբները մնում են կապված նախագծի հետ: Ութ հիմնադիր ակումբները կնքել են պայմանագրեր, որոնք պահպանում են նրանց մրցաշարում, չնայած ակումբները հրապարակայնորեն հայտարարել էին, որ դուրս են գալիս մրցաշարից:
Սուպերլիգան հիմնադրվել է 12 ակումբների կողմից՝ «Ռեալ Մադրիդ», «Յուվենտուս», «Բարսելոնա», «Ատլետիկո Մադրիդ», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Լիվերպուլ», «Տոտենհեմ» և «Արսենալ»։