«Բարսելոնան» հետաքրքրված է հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով: Կատալոնական ակումբի ղեկավարներն արդեն մի քանի անգամ հանդիպել են գործակալ Մինո Ռայոլայի հետ, ով ներկայացնում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողի շահերը։
Ըստ Diario Sport-ի՝ հանդիպումների ընթացքում պարզ է դարձել, որ Հոլանդի հետ գործարք կնքելու համար կատալոնական ակումբը պետք է պայմանագիր կնքի նաև Ռայոլայի մեկ այլ հաճախորդի՝ «Այաքսի» պաշտպան Նուսաիր Մազրաուիի հետ։ Ամստերդամյան ակումբի հետ նրա պայմանագիրն ավարտվում է ամռանը։
«Բարսայի» գլխավոր մարզիչ Չավին կողմ է Հոլանդի հնարավոր գործարքին։ Չավին Մյունխենում հանդիպել է Հոլանդի հետ, որպեսզի համոզի խաղացողին միանալ իր թիմին։
Նշվում է, որ մարզիչը շփվում է բոլոր այն խաղացողների հետ, որոնցով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Այդպես էր նաև Ֆերան Տորեսի, Դանի Ալվեշի և Ադամա Տրաորեի տրանսֆերներից առաջ։
























































