Ուկրաինան ՖԻՖԱ-ին խնդրել է հետաձգել ԱԱ-2022-ի անցումային խաղը Շոտլանդիայի հետ, որը նախատեսված է մարտի 24-ին: Այս մասին հայտնում է USA Today-ը:
«ՖԻՖԱ-ն կարող է հաստատել, որ այսօր դիմում է ստացել Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայից իրենց՝ մարտին նախատեսված խաղերը հետաձգելու խնդրանքով»,- ՖԻՖԱ-ի ղեկավարներից մեկի խոսքերն է փոխանցում ամերիկյան պարբերականը:
Ուկրաինան Շոտլանդիայի հետ պետք է խաղա մարտի 24-ին Գլազգոյում, իսկ այս զույգի հաղթողը պետք է կմրցի կա՛մ Ուելսի, կա՛մ Ավստրիայի հետ՝ աշխարհի առաջնությունում տեղ զբաղեցնելու համար:
Հավանական է, որ այդ խաղերը կտեղափոխվեն հունիս: Այս դեպքում ԱԱ-2022-ի վիճակահանությունը, որը նախատեսված է անցկացնել ապրիլի 1-ին Դոհայում, կարող է անցկացվել առանց 32 մասնակիցներից 2-ի:
























































