«Բարսելոնան» պատրաստվում է շարունակել համագործակցությունը աջ պաշտպան Դանի Ալվեշի հետ:
Ինչպես հայտնում է Marca-ն, կատալոնական ակումբը կակտիվացնի 38-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը։
Բրազիլացին «Բարսելոնա» է տեղափոխվել անցած տարվա նոյեմբերին անվճար՝ պայմանագիր կնքելով մինչև մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 6 հանդիպում, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Նախկինում Ալվեշը «Բարսելոնայում» խաղացել է 2008-ից 2016 թվականներին՝ դառնալով Իսպանիայի վեցակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող։
























































