«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։
Ռուիսին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը Լոնդոնի Արսենալն է։ Իսպանացի կիսապաշտպանի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Ֆաբիան Ռուիսով հետաքրքրված են նաև իսպանական Լա լիգայի երկու գրանդները՝ Մադրիդի «Ատլետիկոն» և Մադրիդի «Ռեալը»։
























































