Իսպանական ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը շարունակում է ապաքինվել վնասվածքից։ Ֆուտբոլիստն անում է ամեն ինչ, որպեսզի հասցնի վերականգնվել մինև Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռամոսի համար դժվար կլինի վերականգնվել մինչև հանդիպումը, սակայն դա հնարավոր է։
Նախկինում հաղորդվում էր, որ հավանական բաց թողնելու պատճառը մկանային վնասվածքն է, որից Ռամոսը դժվար թե կարողանա ճիշտ ժամանակին ապաքինվել։
Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումը կկայանա մարտի 9-ին Իսպանիայում։ Առաջին հանդիպումն ավարտվել է փարիզեցիների հաղթանակով՝ 1։0 հաշվով։
























































