«Լացիոյի» 27-ամյա կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի ծառայություններով հետաքրրքվում են ՄՅՈՒ-ն ու «Յուվենտուսը»։ Այս մասին գրում է II Messaggero-ն։ Սերբ ֆուտբոլիստի համար պայքարին միացել է ՊՍԺ-ն, որը նրանով ավելի վաղ էր հետաքրքրվում։
Նշվում է, որ «Լացիոն» ֆուտբոլիստին բաց կթողնի միայն, եթե նրա համար 100 մլն եվրո առաջարկեն։
Հռոմեացիները վաճառքին կհամաձայնեն նման գումարի դիմաց, որպեսզի տրանսֆերների համար նախատեսված միջոցներ ձեռք բերի։
























































