«Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին դժվարությունների է հանդիպել Արևմուտքի պատժամիջոցների պատճառով։
Գործարարը ֆինանսական խնդիրներ է ունեցել Եվրոպայում բանկային հաշիվների սառեցման պատճառով։ Լրագրող Սերգեյ Իլևի խոսքով՝ այժմ Գալիցկին փող չունի «Կրասնոդարի» լեգեոներների մեծ աշխատավարձերի համար։ Այդ կապակցությամբ ֆուտբոլիստները մարզումները դադարեցնելու առաջարկ են ստացել:
Այդ պատճառով շատ օտարերկրացիներ կարող են հեռանալ ակումբից, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր։
Հիշեցնենք, որ թիմը ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում է՝ 18 տուրերում վաստակելով 29 միավոր։