«Պալմեյրասը» Հարավային Ամերիկայի Սուպերգավաթի պատասխան խաղում հաղթեց «Ատլետիկո Պարանաենսեին» և ընդհանուր հաշվով հաղթեց մրցաշարում։
Բրազիլական ակումբների հանդիպումն ավարտվել է «Պալմեյրասի» հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Խոսե Ռաֆայելն ու Դանիլոն մեկական գոլ խփեցին «Ատլետիկոյի» դարպասը։ Թիմերի առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2։