Հեկտոր Էրերան «Ատլետիկոյից» տեղափոխվեց «Դինամո»։ MLS-ի «Դինամո» (Հյուսթոն) ակումբը տեղեկացնում է, որ համաձայնության է եկել 31-ամյա մեքսիկացու հետ։
Պայմանագիրը կնքվել է մեկ տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Էրերան երրորդ մրցաշրջանն է անցկացնում Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում: Նախկինում վեց տարի անցկացրել է «Պորտուում»: Նա Մեքսիկայի հավաքականի առաջատարներից մեկն է։
Այս մրցաշրջանում Հեկտորը Լա Լիգայում անցկացրել է 15 հանդիպում
























































