Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին խոսել է ռասիզմի հետ կապված թեմայի շուրջ։ Մարիոյի խոսքով՝ ինքը հպարտանում է իր արմատներով։
«Ես հպարտ եմ, որ աֆրո-իտալացի եմ: Ես հպարտ եմ իմ բոլոր արմատներով․․․ Ե՛վ աֆրիկյան, և՛ իտալական:
Մարդիկ հետաքրքրվում են ձեզանով, երբ ձեր կարիքն ունեն: Քանի դեռ մարդիկ քո կարիքն ունեն, նրանք սիրում են քեզ, քո կարիքը չունեն՝ ատում են:
Ես հաստատ գիտեմ, որ Իտալիայի որոշ շրջաններում ինձ չեն սիրում։ Ես բոլորի փոխարեն չեմ խոսում։ Մարդիկ հաճախ փոխում են իրենց կարծիքն իմ մասին, հիմա ես զգում եմ, որ նրանք իմ կարիքն ունեն։ Բայց արժե ինչ-որ բան սխալ անել. ․․ ամբողջ պատմությունը կսկսվի նորովի: Իսկ ռասիզմն այստեղ առաջնայինն է»,- մեջբերում է Բալոտելիին The Athletic-ը:
























































