Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը որոշել է վաճառել Լոնդոնի «Չելսի» ակումբը։
«Կցանկանայի անդրադառնալ ԶԼՄ-ների վերջին օրերի հրապարակումներին իմ՝ «Չելսին» ղեկավարելու վերաբերյալ։ Ինչպես ավելի վաղ ասել եմ՝ ես միշտ որոշումներ կայացնում եմ՝ ելնելով ակումբի շահերից։ Այդ պատճառով, ստեղծված իրավիճակում որոշում եմ կայացրել ակումբը վաճառելու վերաբերյալ, քանի որ կարծում եմ, որ այն ակումբի շահերից է բխում։
Խնդրում եմ հավատացեք, որ այն անհավանական դժվար որոշում է եղել ու ինձ համար ցավալի է նման ձևով բաժանվել ակումբից։ Բայց ես իսկապես կարծում եմ, որ «Չելսիի» համար սա ամենալավ որոշումն է։ Վաճառքն արագ չի լինի, բայց կկազմի այս գործընթացի մասը»,-Աբրամովիչի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։
























































