Ինչպես հայտնի է, «Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն ամռանը տեղափոխվելու է Դորտմունդի «Բորուսիա»։
Ինչպես հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը, գերմանական գրանդը վերջինիս փոխարինելու համար դիտարկում է մի քանի թեկնածուի տարբերակ։
Ըստ աղբյուրի՝ մյունխենցիների ուշադրության կենտրոնում են հայտնվել «Չելսիի» ներկայացուցիչ Անդրեաս Քրիստենսենը, «Տորինոյի» պաշտպան Գլեյսոն Բրեմերը, Մյունխենգլադբախի «Բորուսիան» ներկայացնող Մատիաս Գինտերը և «Ֆրայբուրգի» պաշտպան Նիկո Շլոտտերբեկը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քրիստենսենը որոշում է կայացրել կարիերան շարունակել «Բարսելոնայում»։