Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը վերսկսել է մարզումները, հայտնում է Bild-ը։
Փետրվարի 21-ին հայտնի էր դարձել, որ Մյուլերի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել։ Հաղորդվում է, որ 32-ամյա հարձակվողն ապաքինվել է, ավարտել է ինքնամեկուսացման փուլն ու վերսկսել անհատական մարզումները «Բավարիայի» մարզաբազայում։ Սպասվում է, որ Մյուլերը մարտի 5-ին կվերադառնա խաղադաշտ, երբ մյունխենյան ակումբը Բունդեսլիգայի շրջանակում կմրցի Լևերկուզենի «Բայերի» հետ։
Մյուլերը 2007 թվականից է հանդես գալիս «Բավարիայի» հիմնական թիմի կազմում։ Նրա պայմանագիրը մյունխենյան թիմի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։ «Բավարիայի» կազմում նա Գերմանիայի բազմակի չեմպիոն է դարձել, Գերմանիայի Գավաթի և Սուպերգավաթի հաղթող, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի գավաթակիր։