Էրլինգ Հոլանդը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Անգլիական ակումբը ֆավորիտ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» 21-ամյա հարձակվողի տրանսֆերի համար պայքարում։
Ֆուտբոլիստի համար պայքարում «Մանչեսթեր Սիթին» առաջ է անցել «Ռեալից», գրում է Bild-ը։
Մի քանի ասպեկտներ ազդում են իրավիճակի վրա. նախ, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը, և նա միանշանակ կմնա ակումբում հաջորդ մրցաշրջանում։ Այդ պատճառով մադրիդցիները ծրագրում են Հոլանդի հետ պայմանագիր կնքել 2023 թվականի ամռանը, սակայն նորվեգացին չի պատրաստվում ևս մեկ մրցաշրջան մնալ Դորտմունդում։
Երկրորդ՝ «Մանչեսթեր Սիթին» գործարքի կազմակերպման հարցում ֆինանսական խնդիրներ չի ունենա։ Երկար ժամանակ «քաղաքաբնակաները» ցանկանում էին պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հետ, սակայն լոնդոնցիները խաղացողին բաց չթողեցին։ Այժմ «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունը նրա նկատմամբ մարել է:
Նորվեգացին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում դորտմունդցիների կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: