Մեկնարկել է MLS-ի 2022 թվականի առաջնությունը։ Մեկնարկային տուրում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթեց «Վանքուվերին»։ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանն ամբողջական հանդիպում անցկացրեց տանտերերի կազմում՝ դառնալով գոլային փոխանցման և գոլի հեղինակ։
WhoScored հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի հարձակվողին տվել է ամենաբարձև գբահատականն այս խաղում՝ 9,7։