«Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արձագանքել է Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահի հայտարարությանը։
Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Սեզարի Կուլեշան ասել է, որ Լեհաստանի հավաքականը չի պատրաստվում խաղալ Ռուսաստանի հավաքականի հետ ԱԱ-2022-ի ընտրական խաղում։
«Սա ճիշտ որոշում է: Չեմ պատկերացնում Ռուսաստանի հավաքականի դեմ խաղալ մի իրավիճակում, երբ Ուկրաինայում շարունակվում է զինված ագրեսիան։
Ռուս ֆուտբոլիստներն ու երկրպագուները պատասխանատվություն չեն կրում դրա համար, բայց մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ չի կատարվում»,- գրել է Լևանդովսկին Թվիթերում։