«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատասխանել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր տեղափոխության մասին հարցին։
«Մենք շատ լավ աշխատանք կատարեցինք ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, և ցանկանում ենք ամռանը ավելի լավ հանդես գալ:
«Բարսելոնան» կգնի՞ Հոլանդին. հուսով եմ, որ ամռանը մենք ևս լավ կաշխատենք տրանսֆերային շուկայում, և բոլորը գոհ կլինեն ձեռք բերված արդյունքներից»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
Ավելի վաղ լրագրող Ադրիեն Գրենյեն իր Twitter-ում գրել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարիերան շարունակելու միանգամից 5 առաջարկ է ստացել։ Մանրամասներն՝ այստեղ։