Շոտլանդական «Աբերդին» ֆուտբոլային ակումբը բացել է լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի արձանը։
80-ամյա մարզիչը թիմը գլխավորել է 1976-1986 թվականներին։ Նրա գլխավորությամբ թիմը երեք անգամ հաղթել է երկրի առաջնությունը, նվաճել գավաթակիրների գավաթը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, ինչպես նաև չորս անգամ նվաճել Շոտլանդիայի գավաթը։ Ինքը՝ սըր Ալեքսը, մասնակցել է բացման արարողությանը։