Ա Սերիայի 27-րդ տուրի խաղում հանդիպեցին «Ինտերն» ու «Ջենովան»։ Այս խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։
Այս խաղից հետո «Ինտերը» 55 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Առաջին տեղում «Միլանն» է՝ երկու միավոր ավել ունենալով իր ակտիվում։ «Ջենովան» 19-րդ տեղում է 17 միավորով։