«Բավարիայի» ղեկավարությունը դիտարկում է տրանսֆերային շուկայում աշխատանքային վեկտորը փոխելու տարբերակը, գրում է Kicker-ը։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը ցանկանում է ապագայում երիտասարդ խաղացողներ գնել՝ շահութաբեր վերավաճառքի համար։
Ակումբը տնտեսական ծանր վիճակի պատճառով այլեւս չի կարող թանկարժեք թոփ խաղացողների ձեռք բերել։
«Բավարիան» նախատեսում է նաև համագործակցություն հաստատել Ավստրիայի և Բելգիայի ակումբների հետ, որպեսզի այնտեղ վարձավճարով խաղացողներ ուղարկի։
























































