«Советский Спорт» օրաթերթն այսօր լույս է տեսել «Не до футбола» (Ֆուտբոլի ժամանակը չէ) գրությամբ շապիկով: Գրությունն արվել է սև ֆոնի վրա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈՒԵՖԱ-ն կարող է ՉԼ 2022թ. եզրափակիչը «Սանկտ-Պետերբուրգից» տեղափոխել Ռուսաստանի կողից Ուկրաինայի նկատմամբ սանձահարած ռազմական գործողությունների պատճառով: Եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարի եզրափակիչը նախատեսված է անցկացնել մայիսի 28-ին «Գազպրոմ-Արենայում»:
Նշվում էր, որ այս պահին տեղափոխում նախատեսված չէ, բայց կազմակերպությունը սերտորեն կհամագործակցի Եվրամիության հետ, եթե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն:
ՈՒԵՖԱ-ում քննարկել են նաև ռուսական ակումների հետագա մասնակցությունը եվրագավաթներին: Վերջնական որոշումը պետք է կայացվի փետրվարի 25-ին: