Դորտմունդի «Բորուսիան» ոչ-ոքի խաղաց «Գլազգո Ռեյնջերսի» հետ (2:2) Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում և դուրս մնաց հետագա պայքարից:
Թիմերի առաջին խաղում «Ռեյնջերսը» հաղթել էր 4:2 հաշվով:
Գերմանական ակումբը 10-ը տարվա մեջ առաջին անգամ չհայտնվեց եվրագավաթների 1/8 եզրափակչում, հայտնում է Opta-ն:
2011/12 մրցաշրջանում «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում զբաղեցրեց չորրորդ տեղը և չարժանացավ փլեյ-օֆֆի ուղեգիր։