Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը խոսել է Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունից իր թիմի դուրս մնալու մասին.
«Մի քանի պատճառ կա: Առաջին կեսում մենք լավ հանդես եկանք, բայց երկրորդ կեսը վատ սկսեցինք: Ես սխալ թույլ տվեցին, որը նրանց հնարավորություն տվեց հավասարեցնելու հաշիվը: Մենք կարծում էինք, որ խաղը գրեթե մեր ձեռքում է: Բայց առհասարակ մենք այս դիմակայությունում պարտվել ենք ոչ թե այսօր, այլ դեռ անցած շաբաթ Դորտմունդում»,- Հումելսի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:
Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում կայացած պատասխան խաղն ավարտվել է 2-2 հաշվով, իսկ երկու խաղերի արդյունքում հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել շոտլանդական թիմի ֆուտբոլիստները (6-4 ընդհ.):