«Բավարիան» դիտարկում է մի քանի հարձակվողների թեկնածություն, եթե Ռոբերտ Լևանդովսկին մոտ ժամանակներս հեռանա ակումբից։
Գերմանիայի չեմպիոնի դիատկետում «Այաքսի» հարձակվող Սեբաստիեն Ալլերն է:
Ըստ Goal-ի՝ «Բավարիան» կարծում է, որ իվուարցին կարող է դառնալ թիմի նոր կենտրոնական հարձակվողը։
Այս մրցաշրջանում Ալլերը «Այաքսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: