4 հայ բռնցքամարտիկ դուրս են եկել Բելառուսում ընթացող վաստակավոր մարզիչ Անատոլիա Կոլչինայի անվան Ա կարգի միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ։
Երեկ 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը առավելության է հասել Իսպանիան ներկայացնող Ֆրանկ Մարտինսի նկատմամաբ, իսկ 63,5 կգ քաշայի Արթուր Շահպազյանը ուժեղ է գտնվել իր թիմակից Արթուր Ղազարյանից։
Կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը և 54 կգ քաշային Մհեր Դավթյանը։
Մրցաշարը եզրագիծը կհատի փետրվարի 18-ին։