Չարենցավանի «Վանը» իր պաշտոնական էջի միջոցով հայտարարել է նոր դարպասապահի ձեռքբերման մասին։
Ակումբը պայմանագիր է կնքել իտալացի դարպասապահ Դոմենիկո Կոպպոլայի հետ, որը հանդիսանում է «Տորինոյի» սան։ Կոպպոլան հանդես է եկել նաև Իտալիայի պատանեկան հավաքականներում։
Դարպասապահը 2017/18 մրցաշրջանում «Տորինոյի» երիտասարդական թիմի կազմում դարձել է Պրիմավերայի հաղթող։