Չիլիի հավաքականի ու «Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը վնասվածքի պատճառով առնվազն 2 ամսով դուրս է մնացել շարքից: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Ֆուտբոլիստը վնասվածքն ստացել է Կոլումբիայի հետ ընկերական խաղի ժամանակ (0-0): Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ կոճի ջլերի վնասվածք:
Մոտ ժամանակներս Սանչեսը բուժզննում կանցնի, որից հետո վերջնական որոշում կկայացվի նրա հետագա բուժման վերաբերյալ:
Չի բացառվում, որ չիլիացին վիրահատության կարիք ունենա, ինչի պատճառով էլ շարքից դուրս կմնա 2 ամսով ու արդեն չի կարողանա ոչ մի խաղ անցկացնել 2019-ին:
30-ամյա Սանչեսը «Ինտեր» էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալական հիմունքներով: Ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայի 3 խաղի է մասնակցել՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: