«Գոլդեն Սթեյթի» խաղարկող Ստեֆ Կարին պատմել է, թե ինչպես է արձագանքել կրտսեր եղբոր՝ Սեթ Կարիի «Ֆիլադելֆիայից» «Բրուքլին» տեղափոխվելուն, հայտնում է NBC Sports-ը:
«Ես ստիպված էի փոխել իմ սիրելի թիմը հեռախոսի մեջ: Այժմ «Ֆիլադելֆիայի» փոխարեն «Բրուքլինն» է:
Հիմա ես ծանուցումներ կստանամ «Բրուքլինի մասին»,- ասել է Ստեֆը։
Այս մրցաշրջանում «Սիքերսի» կազմում անցկացրած 45 խաղում Սեթը միջինը վաստակել է 15,0 միավոր՝ երեքից ունենալով 40 տոկոս արդյունավետություն: Նրան, Բեն Սիմոնսին և Անդրե Դրամոնդին փոխանակեցին Ջեյմս Հարդենի և Պոլ Միլսափի հետ: