Կանադացի սնոուբորդիստ Մաքս Փերոթը դարձել է Պեկինի 2022 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Հատկանշական է, որ 27-ամյա մարզիկի մոտ 2019 թվականին բուժվել է քաղցկեղից:
Ի դեպ, Փերոթը Պեկին-2022-ում նվաճեց Կանադայի առաջին ոսկե մեդալը: Իր կարիերայում ևս առաջին ոսկին էր. Փհենչան-2018-ում Մաքսը դարձել էր արծաթե մեդալակիր:
Կանադացի մարզիկի մոտ 2018 թվականի դեկտեմբերին լիմֆոմա էր ախտորոշվել: 2019-ի հուլիսին նա վերականգնվել է ու վերադարձել է մեծ սպորտ: