Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Նիկլաս Զյուլեի՝ դորտմունդյան թիմ տեղափոխության մասին։
26-ամյա խաղացողը կմիանա «մեղուներին» 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո՝ ազատ գործակալի կարգավիճակով:
Զյուլեն իր կարիերայի ընթացքում Բունդեսլիգայում անցկացրել է 213 հանդիպում (12 գոլ, 6 գոլային փոխանցում), 32 հանդիպում Չեմպիոնների լիգայում (1 գոլ) և 37 հանդիպում Գերմանիայի հավաքականի կազմում (1 գոլ):
2020 թվականին նա «Բավարիայի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգան։
























































