Ֆոլկեր Ստրուտը՝ «Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեի գործակալը, պատմել է՝ ինչու ակումբն ու ֆուտբոլիստը համաձայնության չեն եկել նոր պայմանագրի երկարաձգման շուրջ․
«Մենք երբեք բանակցություններ չենք վարել «Բավարիայի» հետ։ Միայն խոսակցություններ են եղել։ Մենք հանդիպել ենք, խոսել ենք այդ մասին և այդ ժամանակ ես ակնարկել եմ, որ ֆուտբոլիստը դիտարկում է պայմանագիրը երկարաձգելու տարբերակը։ Հարցը գումարի մեջ չէր։ Բանակցությունները նախատեսված էին հունվարին։ Նիկլասը Սուրբ Ծնունդն անցկացրեց ընտանիքի հետ, զանգահարեց ինձ ու ասաց․«Ես այլևս չեմ ցանկանում, որ այդ հանդիպումը կայանա»։
Նա ասաց, որ ինչ-որ նոր բան է ցանկանում փորձել։ Արդեն կա նաև նոր ակումբը։ Նիկլասը որոշում է կայացել, և ես չեմ զարմանա, եթե նա մտափոխվի»,- գործակալի խոսքերն է փոխանցում Sport1.de-ն։
























































