«Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով արժանացել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակին և զբաղեցրել երկրորդ տեղը «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում, համեմատել է երկու մրցանակները։
«Վերջերս ես մտածում էի այս երկու մրցանակների մասին՝ ՖԻՖԱ-ի լավագույն խաղացողի (FIFA The Best) և «Ոսկե գնդակի»:
Ես եկել եմ այն եզրակացության, որ ՖԻՖԱ-ի FIFA The Best մրցանակն ավելի կարևոր է։ «Ոսկե գնդակի» դափնեկրի քվերակությունում հստակություն չկա»,- ասել է Լևանդովսկին Pilka Nozna-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 2021թ մրցանակակիրը Լիոնել Մեսսին էր։