«Էվերտոնի» նոր գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ցանկանում է, որ Էշլի Քոուլը միանա իր մարզչական շտաբին, հայտնում է Sky Sports-ը:
Լեմպարդը դիմել է իր նախկին թիմակցին և առաջարկել նրան դառնալ իր օգնականը։ Սպասվում է, որ 41-ամյա մասնագետն իր պատասխանը կտա առաջիկա օրերին։
Քոուլը ներկայումս աշխատում է «Չելսիի» ակադեմիայում և Անգլիայի երիտասարդական հավաքականում։
Հիշեցնենք, որ Լեմպարդը գլխավորել է «Էվերթոնը» տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ պայմանագիր կնքելով մինչև 2024 թվականի հունիսը։
Լեմպարդը և Քոուլը միասին հանդես են եկել «Չելսիում» և Անգլիայի ազգային հավաքականում: