«Էվերթոնը» չի պատրաստվում հեռացնել գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին. Ակումբի ղեկավարությունը չի հավատում, որ մասնագետի հրաժարականը կբարելավի ակումբի հնարավորությունները Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար, տեղեկացնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Էվերթոնը» մտավախություն ունի, որ մրցաշրջանի վերջում մարզչական վերադասավորումները կարող են միայն վատթարացնել իրավիճակը: Սակայն դա 100%-ով չի բացառում Լեմպարդի հեռացումը. եթե թիմը պարտվի բոլոր հանդիպումներն անընդմեջ, ապա ղեկավարությունը ծայրահեղ քայլերի կդիմի և կհեռացնի Լեմպարդին։
Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում «Էվերթոնը» 25 միավորով 17-րդն է։