«Վեսթ Բրոմվիչը» զբաղված է նոր գլխավոր մարզչի փնտրտուքներով, որը կփոխարինի Սեմ Էլարդայսին, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։
«Վեսթ Բրոմվիչը» գլխավորելու թեկնածուներից են Ֆրենկ Լեմպարդն ու Քրիս Ուայլդերը, հայտնում է Sky Sports-ը։
«Վեսթ Բրոմվիչը» ցանկանում է հնարավորինս շուտ նշանակել գլխավոր մարզչի, որպեսզի նա սկսի կազմի թարմացումը՝ Չեմպիոնշիփից դուրս մնալուց հետո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչը կարող է գլխավորել «Քրիսթալ Փելասը»։