Հարձակվող Գորան Պանդևը դարձել է «Պարմայի» խաղացող, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։ Նրա նախորդ ակումբը եղել է «Ջենոան»:
Գործարքի մանրամասները չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ խոսքը մշտական հիմունքներով տրանսֆերի մասին է, այլ ոչ թե վարձակալության։
Այս մրցաշրջանում 38-ամյա մակեդոնացի ֆուտբոլիստը «Ջենոայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 500,000 եվրո։
«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ևս հանդես է գալիս «Պարմայում»։
























































