«Մանչեսթեր Յունայթեդի» նիդեռլանդացի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը վարձավճարով տեղափոխվել է «Էվերտոն» մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Այդ մասին հայտնում է լիվերպուլյան ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստը «Այաքսի» սան է։ Նա միացել է «Մանչեսթեր Յունայթեդին» 2020 թվականի սեպտեմբերին։
Ընդհանուր առմամբ, վան դե Բեկը «Յունայթեդի» կազմում անցկացրել է 50 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































