«Էվերտոնի» նոր գլխավոր մարզիչը Ֆրենկ Լեմպարդն է։ Այդ պաշտոնում նրա նշանակման մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նա պայմանագիր է կնքել 2,5 տարով, որն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի ամառ։
Հիշեցնենք, որ իր խաղային կարիերայի ավարտից հետո Լեմպարդը որպես մարզիչ աշխատել է «Դերբի Քաունթիում»: Ավելի ուշ նա գլխավորեց Լոնդոնի «Չելսին», սակայն 2021 թվականի հունվարին մասնագետը հեռացվեց աշխատանքից և նրան փոխարինելու եկավ գերմանացի մարզիչ Թոմաս Տուխելը, ով ներկայումս գլխավորում է լոնդոնյան ակումբը։
«Չելսիից» հեռացվելուց հետո Ֆրենկ Լեմպարդը գործազուրկ էր։
Welcome to Everton Football Club, Frank Lampard! 🔵 pic.twitter.com/LuGqBCrrE7
— Everton (@Everton) January 31, 2022
























































