Շոտլանդական «Ռեյնջերսը» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիի ծառայություններով: Իտալական ակումբը պատրաստ է վճարել ուելսցի ֆուտբոլիստի աշխատավարձի 30 %-ը, որպեսզի «Ռեյնջերսին» օգնի իրականացնել գործարքը: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերում:
Ավելի վաղ Աարոնը մերժել էր «Նյուքասլի», «Քրիսթալ Փելասի» և «Բարնլիի» առաջարկները: Եթե նա այս ձմեռ չհեռանա «Յուվենտուսից», ապա մրցաշրջանի երկրորդ հատվածում կարող է առհասարակ խաղադաշտ դուրս չգալ, քանի որ չի մտնում գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ծրագրերի մեջ:
Ռեմսին 2019 թվականին է դարձել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր ազատ խաղացողի կարգավիճակով: Ավելի վաղ նա հանդես է եկել Լոնդոնի «Արսենալում», «Քարդիֆում» և «Նոթինգեմ Ֆորիսթում»:
Կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին:
























































