ՈւԵՖԱ-ն դատական հայց է ներկայացրել գերմանական պիցցերիայի դեմ, հայտնում է գերմանական ընկերության մամուլի ծառայությունը։
Կազմակերպությունը դատարան է դիմել պիցցաներից մեկի՝ Champignons League-ի անվանման պատճառով («Շամպինիոնների լիգա»), որը համահունչ է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի անվանմանը՝ Չեմպիոնների լիգային:
Պիցցերիայում այս հայտարարությանը հումորով են վերաբերվել։
Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը Լոնդոնի «Չելսին» է։

























































