Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն։
Այսօր շվեյցարացին բուժզննում կանցնի և թուրինյան ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչեւ 2026 թվականը։
«Յուվենտուսը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 5 միլիոն եվրո (գումարած 3 միլիոն եվրո բոնուսների տեսքով): Փոքր գումարը պայմանավորված է նրանով, որ կիսապաշտպանի պայմանագիրը լրանում է ամռանը, իսկ խաղացողը հայտարարել է, որ նոր պայմանագիր չի կնքի գերմանական ակումբի հետ։
«Յուվենտուսում» Զաքարիան կփոխարինի Ռոդրիգո Բենտանկուրին, ով պետք է որ տեղափոխվի «Տոտենհեմ»:
























































