«Բրենտֆորդի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը պայմանագիր է կնքել ակումբի հետ։
Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը՝ այն երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Ավելի վաղ Միլանի «Ինտերը» երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագիրը Էրիկսենի հետ, քանի որ տեղադրված սրտի դեֆիբրիլյատորի պատճառով ֆուտբոլիստին արգելված է խաղալ Իտալիայում։
✍ Welcome to Brentford, @ChrisEriksen8 👊#BrentfordFC 🐝 #EriksenJoins pic.twitter.com/O8h5WbdUZ2
— Brentford FC (@BrentfordFC) January 31, 2022