Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերում գրել է, որ «Լիվերպուլը» դիտարկում է «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյոյի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։
Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիները պատրաստ են 19-ամյա ֆուտբոլիստի համար «սև ու սպիտակներին» վճարել 6 միլիոն ֆունտ ստերլինգ։
«Ֆուլհեմը» դեմ չէ իր առանցքային խաղացողներից մեկին բաց թողնելուն, քանի որ տրանսֆերի դեպքում նա վարձավճարով կմնա թիմում մինչև մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում Կարվալյուն «Ֆուլհեմի» կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































