ՈՒԵՖԱ-ն «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից պահանջում է մարզչական քննություն հանձնել, հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Անչելոտիի մարզչական արտոնագրի ժամկետը սպառվել է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին: ՈՒԵՖԱ-ն ցանկանում է, որ նա քննություն հանձնի նախքան նորից թիմին տեխնիկական գոտուց ղեկավարելը: Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն զգուշացում-նամակ է ուղարկել Անչելոտիին՝ նշելով, որ 62-ամյա մասնագետը պետք է քննություն հանձնի և թույլտվություն ստանա, որպեսզի իր արտոնագրի ժամկետը երկարաձգվի:
Ակումբային մակարդակում Անչելոտին 21 տիտղոս է նվաճել:
Նա 2021 թվականի ամռանն է գլխավորել «Ռեալը»: Իտալացի մասնագետի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Ավելի վաղ նա «Արքայական ակումբը» գլխավորել էր 2013-ից 2015 թվականներին:
























































