Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Սենեգալի հավաքականը հաղթեց Հասարակածային Գվինեայի ընտրանուն ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:
28-րդ րոպեին Դիեդհուն առաջ մղեց սենեգալցիներին: 57-րդ րոպեին Բույլան խփեց պատասխան գոլը:
68-րդ րոպեին Կույատը առաջ մղեց սենեգալցիներին, իսկ 79-ին Սարրը խփեց իր թիմի 3-րդ գոլը:
Սենեգալի հավաքականը կիսաեզրափակիչում կմրցի Բուրկինա Ֆասոյի թիմի հետ:
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Եգիպտոսի ու Կամերունի հավաքականները:
























































